Լրահոս
Քաղաքական
12:27
21.07.26
168

Իշխանությունը դասագրքային քաղաքական հետապնդում է իրականացնում Գագիկ Ծառուկյանի նկատմամբ. Աբովյան

Img default alt hy

Տարբեր ներդրողներ հրաժարվել են Հայաստան գալ, որոշ գործարարներ էլ այսօր փորձում են տեղափոխել իրենց բիզնեսները․ Այս մասին ՊԵԿ-ի քննչականի բակում լրագրողների հետ զրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Արման Աբովյանը։

«Իշխանությունը դասագրքային քաղաքական հետապնդում է իրականացնում Գագիկ Ծառուկյանի նկատմամբ։

Սա միայն նրա շուրջ ծավալվող գործընթաց չէ, այն վերաբերում է բոլորին, ովքեր այս պահին ասում են, թե քաղաքականությամբ չեն զբաղվում։ Երբ բռնապետությունը, դիկտատուրան, «փաշիզմը» մտնում է տուն, մտնելու է բոլորի տուն։ Մի հատ մտածենք՝ տնտեսության հիմնասյուներից մեկը, որը ձևավորել էր Գագիկ Ծառուկյանն իր գործունեությամբ, այսօր փլուզելն ու ոչնչացնելն ում է ձեռ տալիս»,- ասաց Արման Աբովյանը։