Լրահոս
Միջազգային
12:19
21.07.26
682

Թրամփն անկախության օրվան ընդառաջ մերժել է շուրջ 6 հազար ներման խնդրագիր. NYT

Img default alt hy

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երկրի անկախության 250-ամյակին ընդառաջ ներում է շնորհել 20-ից պակաս մարդու՝ մերժելով շուրջ 6 հազար խնդիրագիր։ Այս մասին հայտնել է The New York Times թերթը։

Հրատարակության համաձայն՝ Թրամփը «արտահերթ մեղմել է պատիժները կամ ներումներ տրամադրել զինակիցներին»։ Ներում ստացածների թվում են խարդախության համար դատապարտված Հանրապետական ​​կուսակցության դոնորը, ինչպես նաև օդի պահպանության մասին օրենքը խախտողներ։

Ավելի վաղ The Wall Street Journal (WSJ) թերթը՝ հղում անելով աղբյուրներին, հայտնել էր, որ ԱՄՆ վարչակազմն ուսումնասիրում է Թրամփի կողմից 250 մարդու ներում շնորհելու հնարավորությունը, և որ այդ քայլը կարող է ժամանակագրորեն համընկնել Միացյալ Նահանգների հիմնադրման 250-ամյակի հետ։ ԱՄՆ-ի առաջնորդը, ինչպես ապրիլին հայտնել էր WSJ-ն, իր երկրորդ նախագահական ժամկետում արդեն շնորհել է շուրջ 1600 ներում՝ ավելի շատ, քան ԱՄՆ պատմության մեջ որևէ այլ նախագահ։ Ինչպես նշել էր թերթը, մասնավորապես, ներում են ստացել Թրամփի դաշնակիցներն ու դոնորները, ինչպես նաև 2021 թվականի հունվարի 6-ի Կապիտոլիումի գրոհի հետ կապված գործերով անցնող անձինք։