Լրահոս
Հասարակական
22:22
30.01.25
238

Խայտառակ թվաբանություն՝ Երևանի քաղաքապետարանում. տրանսպորտի թանկացումը հիմնավորելու թույլ փորձեր

 


Հնարավոր է՝ տրանսպորտի ուղեվարձն անընդհատ փոփոխում է Երևանի քաղաքապետարանը ոչ թե այն պատճառով, որ ժողովրդավար է ու լսում է բնակիչների դժգոհությունը, այլ որովհետև խճճվել է պարզ մաթեմատիկական հաշվարկների մեջ:

Այսպիսի եզրակացության է եկել «Իրազեկ և պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպության նախագահ Բաբկեն Պիպոյանը՝ ձեռքի տակ ունենալով «Մայր Հայաստան» խմբակցության հարցմանը՝ քաղաքապետարանի պատասխանը: