Լրահոս
Հասարակական
12:48
06.06.22
210

Խաշթառակ գյուղի խաչմերուկում բախվել են Toyota Highlаnder-ն ու «06»-ը, մեկ հոգի մահացել է

Img default alt hy

Այսօր խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 12։00-ի սահմաններում Երևան-Իջևան-նոյեմբերյան ավտոճանապարհի՝ Խաշթառակ գյուղի վարչական տարածքում, ժողովրդին հայտնի Խաշթառակի խաչմերուկում, բախվել են վրացական համարանիշներով Toyota Highlаnder-ն և ՎԱԶ 2106 մակնիշի ավտոմեքենաները։ 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է։ Մահացածին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները։ 

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածի ինքնությունը։