Լրահոս
Քաղաքական
13:01
11.10.22
72

«Խաղաղություն և սահմանազատում՝ մինչև տարեվերջ». համացանցում փաստաթուղթ է շրջանառվում

«Силовики» ռուսալեզու տելեգրամ ալիքը հրապարակել է մի փաստաթուղթ, որն, ըստ ալիքի, այս տարի սեպտեմբերի 27-ին Վաշինգտոնում քննարկել են, ենթադրաբար, Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը և ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեք Սալիվանը:

Ըստ աղբյուրի՝ այդ փաստաթուղթը դարձել է նաև Պրահայում առանցքային խոսակցության թեմա՝ Փաշինյանի, Ալիևի և Էրդողանի միջև։ Փաստաթուղթն այն մասին է, թե ինչ են պարտավորվում անել կողմերը: