Լրահոս
Իրավական
18:04
20.01.26
370

Անցել է արդեն 6 օր, սակայն վերաքննիչը հակակոռուպցիոնի դատավորից Խաչիկ Գալստյանի նյութերը չի ստացել․ փաստաբան

Img default alt hy

Փաստաբան Արսեն Բաբայանը գրում է․ «Խաչիկ Գալստյանի կալանքի վերաքննիչ բողոքը Հակակոռուպցիոն դատարանը ստացել է հունվարի 14-ին: Ստանալուն պես դատարանը պետք է վարույթի նյութերն անմիջապես ուղարկի Վերաքննիչ դատարան, որից հետո միայն կնշանակվի վերաքննության դատավորը և 7-օրյա ժամկետում կկայացնի որոշումը:

Անցել է արդեն 6 օր, սակայն վերաքննիչ դատարանը հակակոռուպցիոն դատարանի դատավոր Լ.Պետրոսյանից նյութերը չի ստացել...»։