Լրահոս
Հասարակական
16:49
07.06.22
210

Wizz Air ավիաընկերությունը մեկնարկել է թռիչքներ Լառնակա- Երևան- Լառնակա երթուղով

Img default alt hy

Wizz Air ավիաընկերությունը սույն թվականի հունիսի 7-ից մեկնարկել է Լառնակա- Երևան- Լառնակա երթուղով չվերթերը: Այս մասին հայտնում են «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ից։

Չվերթերը կիրականացվեն շաբաթական երկու չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր երեքշաբթի և շաբաթ օրերին:

«Ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների համար խնդրում ենք այցելել ավիաընկերության կայք՝ wizzair.com կամ կապ հաստատել տեղական տուրիստական գործակալությունների հետ:

Շնորհավորում ենք մեր գործընկերներին և մաղթում անվտանգ թռիչքներ»,-նշվում է հաղորդագրության մեջ: