Լրահոս
Արտաքին քաղաքականություն
21:00
07.02.26
174

WarGonzo-ի թղթակիցներին արգելվել է մուտք գործել Հայաստան․ «Sputnik Արմենիա»

Img default alt hy

WarGonzo-ի թղթակիցներին արգելվել է մուտք գործել Հայաստան, հայտնում է «Sputnik Արմենիա»-ն։

Խմբագրությունը ստացել է ՀՀ ԱԱԾ–ի պատասխանը` Դմիտրի Սելեզնյովի մուտքն անցյալ տարվա նոյեմբերին արգելելու վերաբերյալ։

Պատասխանում նշվում է, որ լրագրողը «սպառնալիք է ներկայացնում պետական անվտանգությանը, սահմանադրական կարգին և երկրի պաշտպանունակության, ինչպես նաև Հայաստանի հասարակական կարգին»։

WarGonzo-ն կարծում է, որ հրատարակության հատուկ թղթակցի մուտքն արգելվել է հատկապես 2020 թվականին Արցախ կատարած այցելության և այդ ժամանակվա իրադարձությունների լուսաբանման պատճառով։