Լրահոս
Հասարակական
13:02
10.10.22
154

Վթար՝ Երևան-Գյումրի ճանապարհին. վարորդները մահացել են, ուղևորները՝ տեղափոխվել հիվանդանոց

Img default alt hy

Հոկտեմբերի 9-ին, ժամը 20.15-ի սահմաններում, Երևան-Գյումրի ճանապարհի 38-րդ կմ-ին իրար են բախվել «Պորշ» մակնիշի մեքենան և «Զիլ» բեռնատարը: Բախման հետևանքով «ԶԻԼ»-ը կողաշրջվել է։ «Պորշի» 35-ամյա վարորդ Վահագն Ուստյանը և բեռնատարի 64-ամյա վարորդ Գրիգոր Գրիգորյանը մահացել են, իսկ «Պորշի» երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: