Լրահոս
Առողջապահական
17:00
14.05.25
179

Վտանգավոր է ոչ թե աղի օգտագործումը, այլ՝ աղի չարաշահումը. Առողջապահության նախարարություն

Img default alt hy

ՀՀ առողջապահության նախարարությունը զգուշացնում է՝ վտանգավոր է ոչ թե աղի օգտագործումը, այլ՝ աղի չարաշահումը։

«Աղի չարաշահմամբ պայմանավորված առողջական խնդիրներ`

արյան բարձր ճնշում,

սրտանոթային,

երիկամային հիվանդություններ և այլն:

Պետք է փոխել սննդի մշակույթը և սովորությունները առողջական խնդիրներից խուսափելու համար`

 նախընտրե՛ք թարմ, չվերամշակված սննդամթերք,

ընտրե՛ք աղի ցածր պարունակությամբ սնունդ,

պատրաստելիս հնարավորինս նվազեցրե՛ք աղի օգտագործումը,

աղի փոխարեն օգտագործե՛ք կանաչեղեն, համեմունքներ, կիտրոն, սահմանափակե՛ք պատրաստի սոուսների և արագ սննդի օգտագործումը»,- ասվում է հաղորդագրությունում։