Լրահոս
Քաղաքական
18:55
11.12.20
92

Ոստիկանները բերման են ենթարկել Իշխան Սաղաթելյանին

Img default alt hy

Ոստիկանության աշխատակիցները ֆրանսիայի հրապարակից բերման են ենթարկել ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանին: ՀՅԴ ներկայացուցիչների անհնազանդության ակցիան մեկնարկել էր Սայաթ-Նովա-Աբովյան խաչմերուկից, հասնելով Ֆրանսիայի հրապարակ նրանք ցանկանում էին բողոքի կոնկրետ ակցիա իրականացնել՝ նստելով ճանապարհին:

Իշխան Սաղաթելյանն ուժայինների հետ զրույցում հայտարարեց, որ տասը րոպե նստելու են ճանապարհին՝ իրենց բողոքն այդկերպ արտահայտելով: Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող ակցիայի մասնակիցները փորձում էին փակել Ֆրանսիայի հրապարակ տանող ճանապարհները, սակայն ոստիկանությունը ուժի կիրառմամբ բերման ենթարկեց մասնակիցներից շատերին:

Մինչ այդ, ոստիկանության աշխատակիցները բռնի ուժով բերման էին ենթարկել Գեղամ Մանուկյանին:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ողջ օրը հանրապետությունով մեկ բողոքի ակցիաներ են ընթացել, պարբերաբար փակվել  են Երևանի տարբեր փողոցներ,  մեր տեղեկություններով քաղաքացիները փակել էին Մոլդովական-Թոթովենց և Դավիթ Անհաղթ-Ուլնեցի, Կասյան-Գոլբեկյան խաչմերուկները, փակվել էր նաև Վանաձոր-Ալավերդի, Սևան-Երևան միջպետական մայրուղիները: Քաղաքացիների մի խումբ էլ Ֆրանսիայի հրապարակից շարժվել են դեպի Հանրապետության հրապարակ: