Լրահոս
Հասարակական
15:11
31.08.20
70

Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Ռոբերտ Քոչարյանին

Img default alt hy

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ծննդյան օրվա կապակցությամբ։

«Ռուսաստանում Ձեզ գիտեն որպես ականավոր պետական գործչի, որը շատ բան է արել նորանկախ Հայաստանի զարգացման համար: Մենք բարձր ենք գնահատում Ձեր անձնական ներդրումը մեր երկրների միջև բարեկամական, դաշնակցային կապերի ամրապնդման գործում»,- ասվում է Կրեմլի պաշտոնական կայքում:

Պուտինը Քոչարյանին քաջառողջություն, ոգու ամրություն և տոկություն է մաղթել։