Լրահոս
Առողջապահական
21:30
05.05.23
283

Վինիրներ. ի՞նչ արժե Հայաստանում գեղեցիկ ատամնաշարը

Img default alt hy

«Aysor.am»-ի փոխանցմամբ՝ վերջին տարիներին շատ թրենդային դարձած սպիտակ ատամնաշարի երաշխավորը՝ վինիրները, կերամիկական ներդրուկներ են ատամների վրա, որոնք օգնում են փոխել ատամների ձևն ու գույնը:

Այլ մեթոդների թվում այս մեկը հիանալի է այն դեպքերի համար, երբ կա ատամնաշարի խախտում, բայց բրեկետների միջոցով օրթոդոնտիկ բուժումը չի համապատասխանում բուժառուին՝ տևականությամբ կամ այլ պատճառներով պայմանավորված:

Վինիրներն իրենց այդքան մեծ տարածումը ստացել են նաև հարատևության շնորհիվ․ կանոնավոր հիգիենայի և ստոմատոլոգի խորհուրդներին խիստ հետևելու դեպքում վինիրները կարող են ծառայել շատ երկար:

Վինիրների տեղադրումը ցուցված է հետևյալ դեպքերում՝

էմալի գույնի փոփոխություն,

ոչ ուղիղ ատամնաշար,

ճեղքեր ատամների միջև,

էմալի վնասվածքներ և դիմացի ատամների բազմաքանակ  կարիես։

Վինիրների տեղադրումից հետո, անհրաժեշտ է պատշաճ խնամք իրականացնել։ Վինիրների խնամքը ներառում է՝

ատամի խոզանակի և ատամի մածուկի ճիշտ ընտրություն,

ատամների կանոնավոր և մանրակրկիտ մաքրում,

ատամի թելի օգտագործում,

բերանը ողողելու համար նախատեսված  հատուկ հեղուկներ օգտագործում,

կանոնավոր այցեր ստոմատոլոգին։

Ճիշտ մոտեցման և աշխատանքի մանրամասն պլանավորման դեպքում վինիրների տեղադրման գործընթացը ցավոտ չէ:

Վինիրների տեղադրման դեպքում ատամի նյարդի հեռացման անհրաժեշտություն չկա, եթե նյարդն առողջ է։ Այն կարող է առաջանալ, եթե ատամները զգալիորեն ծռված լինեն: 

Վինիրների տեղադրման տարիքային խիստ սահմանափակումներ, որպես այդպիսին, ևս չկան: Սովորաբար, վինիրները տեղադրվում են սկսած 18 տարեկանից: 

Այժմ ժամանական է հասկանալ, թե ի՞նչ արժե գեղեցիկ ատամնաշարը ՀՀ առաջատար կլինիկաներում և ստոմատոլոգիական կենտրոններում։

«Ավանտա» նորարարական բժշկության կենտրոնում արդեն սկզբնական փուլում մասնագետները կարող են ցույց տալ վերջնարդյունքը համակարգչային մոդելավորման միջոցով: Դա  ամբողջական նկար է, որը փոխանցում է սպասվող արդյունքի վիզուալացումը անմիջապես բուժառուի բերանի խոռոչի մեջ:

Նորագույն տեխնոլոգիաների շնորհիվ մայստեղ առկա է նույն օրը վինիրների տեղադրման հնարավորություն: Կենտրոնը համալրված է CEREC սարքով, որի միջոցով րոպեների ընթացքում կարելի է հասնել արդյունքի բարձր ճշգրտության: Իսկ վինիրների տեղադրումն արժե սկսած 109.000 դրամից (մեկ միավորը)։

«Խաչումյան» ստամատոլոգիական կենտրոնում կարամիկական վինիրների  IPS e.max տեսակի տեղեդրումն արժե 100.000 դրամ:

«Դե Լյուքս» ստոմատոլոգիական կենտրոնում մեկ միավոր վինիրի տեղադրումը ևս արժե սկսած 100.000 դրամից՝ պայմանավորված տեսակով և տեղադրման առանձնահատկություններով։

«Իմպլանտում» ստամատոլոգիական կենտրոնն առաջարկում է կերամիկական վինիրներ սկսած 95.000 դրամից։

«Փերֆեքթ սմայլ» ստամատոլոգիական կենտրոնում մեկ միավոր վինիրի տեղադրումն արժե սկսած 80.000 դրամից։

«Մեդեսի» ստամատոլոգիական կենտրոնում գեղեցիկ և ինքնավստահ ժպիտ կարող եք ձեռք բերել սկսած 75.000 դրամից։

Այսպիսով, կարելի է եզրակացնել, որ հայաստանյան ստոմատոլոգիական կենտրոններում վինիրների տեղադրման արժեքները՝ կախված տեսակից, արտադրող երկրից և տեղադրման առանձնահատկություններից, միմյանցից շատ չեն տարբերվում և կարող են համապատասխանել էսթետիկ միջամտության անհրաժեշտությունն ուզեցող ցանկացած մարդու գրպանին ու պահանջներին։