Լրահոս
Հասարակական
12:02
15.01.26
520

Վիգեն Էուլջեքչյանին հոսպիտալից տեղափոխել են քննչական կոմիտե

Img default alt hy

Բաքվի գերությունից վերադարձած լիբանանահայ Վիգեն Էուլջեքչյանն այժմ ՀՀ զինվորական քննչական վարչությունում է։ «Մուրացան» հոսպիտալի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանը։

«Մենք եկանք հոսպիտալ, տնօրենն ասաց, որ Վիգեն Էուլջեքչյանը լիովին առողջ է, որևէ խնդիր չունի։ Այժմ նա ՀՀ զինվորական քննչական վարչությունում է, պետք է ընթացակարգային գործողություններ կատարվեն»։

Պատգամավորը նաև հայտնեց, որ Վիգեն Էուլջեքչյանը 10 րոպե առաջ է հոսպիտալից տեղափոխվել քննչական և նրան չեն հասցրել տեսնել նրան։

«Այժմ կմեկնենք քննչական վարչություն, որտեղ էլ Լինդան կհանդիպի իր ամուսնուն»,- նշել է Սարգսյանը։

Ավելի վաղ հայտնել էինք՝ Ադրբեջանը Հայաստանին է փոխանցել 4 գերու` Դավիթ Դավթյանին, Գևորգ Սուջյանին, Վիգեն Էուլջեքչյանին, Վագիֆ Խաչատրյանին: