Լրահոս
Աշխարհ
11:03
10.02.23
198

Վերջին տվյալները՝ Սիրիայից

Img default alt hy

Թուրքիայում և Սիրիայում ավերիչ երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը 21 719 է: Երկու երկրներում վիրավորների թիվը 79 487 է:

Ըստ վերջին տվյալների՝ Սիրիայում առնվազն 3377 մարդ է մահացել երկրաշարժից, այդ թվում՝ 2030 զոհ ապստամբների վերահսկողության տակ գտնվող շրջաններում, 1347 զոհ՝ կառավարության կողմից վերահսկվող շրջաններում: Վիրավորների ընդհանուր թիվը 5245 է:

Բացի Թուրքիայից և Սիրիայից՝ փետրվարի լույս 6-ին տեղի ունեցած 7.8 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժը զգացել են նաև Լիբանանում, Կիպրոսում և Իրաքում: