Լրահոս
Քաղաքական
18:00
25.05.22
173

Վերջին շրջանում գերիների հետվերադարձի հարցը իշխանության օրակագից հանվել է. պատգամավոր

Img default alt hy

«Պետք է արձանագրել, որ Հայաստանը հրաժարվել է ոչ միայն Արցախում ապրող հայրենակիցների անվտանգությունն ապահովելու իր առաքելությունից, առհասարակ Հայաստան հրաժարվել է Արցախից»,- Ֆրանսիայի հրապարակում  ընդդիմադիր պատգամավորներ-քաղաքացիներ հարցուպատասխանի ժամանակ ասել է «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը՝ պատասխանելով հարցին, թե Արցախի մնացած տարածքները պահպանելու համար ի՞նչ քայլեր են արվում, ի՞նչ ծրագիր ունեն։

Աբրահամյանը նշեց, որ այս պայմաններում խոսել Արցախում որևէ արժեք ստեղծելու, Արցախի անվտանգության, զարգացման մասին, ավելորդ է։

«Պատերազմի հետևանքով մոտ 40 հազար մարդ զրկվել է իր տնից, արագացված կարգով ապահովել այդ մարդկանց կյանքն Արցախում մինչև հնարավորություն ստեղծվի այդ մարդկանց վերադարձն իրենց հիմնական օջախներ»,- ասել է Աբրահամյանը։

Նա նշեց նաև, որ արմատական փոփոխության կարիք ունի Արցախի պետական կառավարման համակարգը. « Ճկունության,  էֆեկտիվության  բարձրացման, առհասարակ Արցախի առաջ առկա խնդիրների լուծման համար պետք է գնալ արմատական լուծումների»։

Հարց հնչեց նաև ռազմագերիների վերադարձի մասին։

Ընդդիմադիր պատգամավորն ասել է, որ հայ գերիների վերադարձը 2020 թ. նոյեմբերի 9-ի փաստաթղթի դրույթներից մեկն է, որն Ադրբեջանը որևէ կերպ չի իրականացնում։

«Այն պետք է դառնա Ադրբեջանի հետ հարաբերություններում օրակագային առաջնային հարցը, առանց այդ կետի իրականացման խոսել Ադրբեջանի հետ հարաբերությունների, այլ գործընթացների մասին, տրամաբանական չէ»,- ասել է Աբրահամյանը։

Նրա խոսքով, եթե նկատել են, վերջին շրջանում գերիների հետվերադարձի հարցը իշխանության օրակագից հանվել է։