Լրահոս
Հայաստան
11:42
19.01.22
125

«Վերին Ախտա» հացատան մոտ բախվել են Lada Priora-ն ու «06»-ը, կա 1 հոգի մահացել է

Img default alt hy

Երեկ՝ հունվարի 18-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ 

Ժամը 15։10-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 43 կմ հատվածում՝ «Վերին Ախտա» հացատան մոտ, բախվել են Երևանի բնակիչ, 39-ամյա Օգսեն Գրիգորյանի վարած Lada Priora մակնիշի և Կոտայքի մարզի բնակիչ, 62-ամյա Դավիթ Վարդանյանի վարած ՎԱԶ 2106 մակնիշի ավտոմեքենաները։ 

Գագիկ Շամշյանը դեպքի վայրից հայտնում է, որ վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Հրազդան» բժշկական կենտրոն։  Ճանապարհին վիրավորներից Երևանի բնակիչ 48-ամյա Միքայել Համբարձումյանը մահացել է։

Վիրավորներին ավտոմեքենայից դուրս են բերել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Հրազդանի թիվ 44 հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարարները։