Լրահոս
Շոու բիզնես
23:30
23.10.22
175

Վերա Բրեժնևայից ցանկանում են «խլել» ազգանունը

Img default alt hy

Ուկրաինայում պատերազմի մեկնարկից ի վեր ռուսական եստրադային երգչուհի Վերա Բրեժնևան երկու քարի արանքում է հայտնվել: Գաղտնիք չէ, որ երգչուհին, հակառակ ուկրաինական ծագմանը, կարիերան ստեղծել է Ռուսաստանում և ամեն կերպ ընդգծել, որ ուկրաինացի երգչուհի չէ:

Կոստանդին Մելաձեի 40 ամյա կինը սակայն, փետրվարի վերջ լքել է Ռուսաստանի Դաշնությունը՝ նշելով, որ չի ցանկանում առնրություն ունենալ այդ երկրի հետ, ինչին ի պատասխան, Պետդումայի նախկին պատգամավոր Ռոման Խուդյակովը պահանջել է արտիստուհուն զրկել ազգանունից: Նա նշել է, որ Վերան անարգում է ԽՄԿԿ Կենտկոմի գլխավոր քարտուղարի հիշատակը:

«Ինձ զզվանք են պատճառում «Վերա Բրեժնևային կքննեն՝ ծայրահեղականության համար» գրությամբ վերնագրերը։ Նա Բրեժնև չէ, եվ երբեք չի եղել: Եվ նա ոչ մի կապ չունի հրաշալի և ամենաբարի մարդու՝ Լեոնիդ Իլյիչ Բրեժնևի հետ, ում կառավարման շրջանը ժողովուրդը մեծ կարոտով է հիշում։ Ծայրահեղականության հարցում կքննեն Վերա Վիկտորովնա Գալուշկային»,- «Style.news.am»-ի փոխանցմամբ՝ մատնանշել է քաղաքական գործիչը։

Պատգամավորը կարծում է, որ «Վիա Գրա» խմբի նախկին սոլիստը շատ խոհուն աղջիկ է, քանի որ պաշտոնապես նա կրում է նախկին ամուսնու՝ գործարար Միխայիլ Կիպելմանի ազգանունը, ով մեծ ներդրում է ունեցել նրա կարիերայի առաջխաղացման հարցում: Նախկին պատգամավորը կարծում է, որ երգչուհին չպետք է կեղտոտի Բրեժնևի անունը: