Լրահոս
Հասարակական
19:36
14.05.25
139

«ՎԱԶ 2106»-ը բախվել է երկաթբետոնե արգելապատնեշին. ավտոմեքենան վերածվել է մետաղե ջարդոնի. կա վիրավոր

Img default alt hy

Այսօր՝ մայիսի 14-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 15:50-ի սահմաններում Արագածոտնի մարզի բնակիչ 44-ամյա Էդգար Հ.-ն իր վարած «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենայով Արտենի գյուղի վարչական տարածքում դեռևս անհայտ հանգամանքներում, բախվել է երկաթե և բետոնե արգելապատնեշին: 
 
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնավածքներով տեղափոխվել է «Թալին» բժշկական կենտրոն: