Լրահոս
Հասարակական
10:05
10.02.23
162

Վայք-Սարավան ճանապարհին ավտոմեքենան շրջվել է

Img default alt hy

Փետրվարի 10-ին` ժամը 05:14-ին, Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վայք-Սարավան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան շրջվել է․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի մոտ 149-րդ կմ-ին «Nissan Xterra» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ն․ Գ․, ծնված 1994 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվել ճամփեզրյա հատվածում․ տուժածներ չկան։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և հատուկ տեխնիկայի օգնությամբ ուղղել ավտոմեքենան։