Լրահոս
Հասարակական
16:00
07.01.23
174

Վայոց ձորի մարզում բախվել են «Mercedes»-ն ու «Opel»-ը. կա 5 վիրավոր

Img default alt hy

Այսօր՝ հունվարի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 11։20-ի սահմաններում Երևան-Մեղրի միջպետական ավտոճանապարհի 102․9 կմ-ին բախվել են Վայոց ձորի մարզի բնակիչներ 56-ամյա Վարդան Սարգսյանի վարած ռուսական համարանիշներով «Mercedes» մակնիշի և 57-ամյա Նահապետ Նահապետյանի վարած «Opel» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով «Opel»-ի վարորդը, նրա ուղևոր՝ Վայոց ձորի մարզի բնակիչ 48-ամյա Կարինե Սերոբյանը, «Mercedes»-ի վարորդ Վ․ Սարգսյանն ու նրա ուղևորներ՝ Արարատի մարզի բնակիչ 54-ամյա Արշակ Զաքարյանը և Երևանի բնակիչ 28-ամյա Խաչիկ Սիմոնյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Եղեգնաձոր» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է վարույթ։