Լրահոս
Միջազգային
20:05
19.09.24
108

Վախով են քնում-արթնանում Բեյրութում. իսրայելական ներխուժում՝ մահաբեր պայթյուններից հետո՞

Պատերազմի նոր փուլ սկսելու մասին Իսրայելի պաշտպանության նախարարի հայտարարությունից ժամեր անց Թել Ավիվը լուսադեմին նոր հարվածներ է հասցրել Լիբանանի հարավին:  Reuters-ը գրում է, որ  իսրայելական օդուժի թիրախում են եղել «Հեզբոլա» շարժման դիրքերը: 

Լիբանանում հաղորդակցության միջոցների պայթյունների հետևանքով զոհերի թիվն ամեն ժամ ավելանում է, 3 հազարն անցնում է վիրավորների թիվը: