Լրահոս
Իրավական
13:40
07.05.23
137

«Վարձու մարդասպաններ», որ երբեք չեն վրիպում. ապագան թմբիրի մեջ է Հայաստանում

Հայաստանում միջին վիճակագրական խնջույքներն առանց թմրամիջոցի չպատկերացնող Նիկոլ Փաշինյանի պատգամավորների հայտարարությունները մասնագետները ոչ միայն հանցագործության մասին հաղորդում են համարում, այլև ինքնախոստովանություն, որ Հայաստանի իշխանությունը հանցավոր անգործություն է դրսևորում թմրանյութերի դեմ պայքարում՝ քաղաքական նպատակներով:

Պետության անվտանգային մարտահրավերների նկատմամբ երիտասարդության անտարբերությունը նաև թմրամիջոցների աննախադեպ շրջանառությամբ են բացատրում փորձագետները: