Լրահոս
Իրավական
12:14
07.11.25
4 954

Վարդան Ղուկասյանին հիվանդանոցից տարել են անհայտ ուղղությամբ

Img default alt hy

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնում կիսատ է մնացել Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի հետազոտությունները, նրան հիվանդանոցից տարել են անհայտ ուղղությամբ: Այս մասին «News.5tv.am » հայտնել է փաստաբան Արամայիս Հայրապետյանը: 

Փաստաբանները հենց հիմա գրավոր հարցումներով փորձում են իմանալ Ղուկասյանի գտնվելու վայրը: 

Ավելի վաղ Ղուկասյանի պաշտպանը հայտնել էր, որ երեկ երեկոյան 5-ին են շտապօգնության մեքենայով տեղափոխել հիվանդանոց: Փաստաբանի խոսքով նրա վիճակը կտրուկ վատացել է, արյան մեջ շաքարի ցուցանիշը բարձրացել է մինչև 19: Ղուկասյանը սիրտ-անոթային խնդիրներ ունի: Նա 18 օր է կալանավայրում է, չնայած վարույթն իրականացնող մարմինը տեղյակ է եղել Ղուկասյանի վատառողջ լինելու մասին: 

Ինչպես գիտեք, ըստ փաստաբանների, Վարդան Ղուկասյանը ապօրինի է կալանավորված, քանի որ հոկտեմբերի 30-ին հայտնի է դարձել, որ քաղաքապետի ձերբակալությունից հետո քննիչները որոշել են Ղուկասյանի նկատմամբ, ոչ թե կալանքը կիրառել որպես խափանման միջոց, այլ պաշտոնավարման կասեցումը: