Լրահոս
Քաղաքական
21:00
26.05.22
240

Վարչապետը Չեռնոգորիայի նախագահին դիմավորեց հետնամուտքում. Դիմադրության շարժման պատասխանը՝ Փաշինյանին

Առաջին անգամ Հայաստան է ժամանել Չեռնոգորիայի նախագահ Միլո Ջուկանովիչը: Հայաստանի նախագահի նստավայրում նախատեսված դիմավորման պաշտոնական արարողությունը չեղարկվել է, ըստ երևույթին այն պատճառով, որ նախագահ Խաչատուրյանը չի հասցրել վերադառնալ Դավոսից:

Կառավարությունում, որտեղ Ջուկանովիչը պետք է Փաշինյանին հանդիպեր, նրան էր սպասում Դիմադրության շարժումը: Իրավիճակը այնքան էր լարվել, որ Չեռնոգորիայի նախագահին այդպես էլ չեն կարողացել ներս ուղեկցել գլխավոր մուտքով: