Լրահոս
Հայաստան
15:15
11.12.20
74

Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհը փակ է. քաղաքացիները պահանջում են Փաշինյանի հրաժարականը

Img default alt hy

Փաշինյանի հրաժարականի պահանջով քաղաքացիների անհնազանդության ակցիաները շարունակվում են ողջ հանրապետությունով։ Այս պահին մեր տեղեկությունների համաձայն փակվել է նաև Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհը:

Մենք արդեն տեղեկացրել ենք, որ բողոքի ակցիայի շրջանակում պարբերաբար փակում են Երևանի տարբեր փողոցներ,  մեր տեղեկություններով քաղաքացիները փակել էին Մոլդովական-Թոթովենց և Դավիթ Անհաղթ-Ուլնեցի, Կասյան-Գոլբեկյան խաչմերուկները: Քաղաքացիների մի խումբ էլ Ֆրանսիայի հրապարակից շարժվում են դեպի փոքր կենտրոն:

Նշենք, որ լրացավ ընդդիմության ու քաղաքացիների՝ Փաշինյանին հրաժարական տալու համար տրված ժամանակը։ Այդ պահից սկսած՝ նրանք անհնազանդության ակցիաներ են անում Երևանի տարբեր հատվածներում։ Նշենք, որ այսօր տեղի կունենա նաև «արժանապատվության երթ»։

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ստորագրել են համաձայնագիր, որով Ադրբեջանին են անցնում Արցախի 7 շրջանները, Շուշին և Հադրութը, ինչպես նաև գյուղեր՝ Ասկերանի ու Մարտունու շրջաններից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։ Նիկոլ Փաշինյանի այս որոշումն ու քայլը վրդովվեցրել է քաղաքացիներին։