Լրահոս
Հասարակական
23:36
07.10.22
316

Վանաձորի բանտից հիվանդանոց տեղափոխված դատապարտյալը մահացել է

Img default alt hy

Shamshan.com-ի տեղեկություններով՝ հոկտեմբերի 5-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Այդ օրը, ժամը 12։20-ի սահմաններում «Վանաձոր» ԲԿ է տեղափոխվել Երևանի բնակիչ՝ 69-ամյա Արշավիր Դեմիրխանյանը։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս հիվանդանոց է տեղափոխվել ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկից։  

Ա. Դեմիրխանյանը դատապարտված է եղել նախկին ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (սպանություն) և դատապարտվել է ազատազրկման՝ 12 տարի 6 ամիս ժամկետով։