Լրահոս
Հասարակական
22:02
14.01.26
226

Վագիֆ Խաչատրյանն արդեն ԲԿ-ում է, առաջինն իրեն եմ այցելում, մյուսների մոտ առողջական վիճակը բավարար է․ Անահիտ Ավանեսյան

Img default alt hy

Ադրբեջանական գերությունից ազատված Վագիֆ Խաչատրյանն արդեն Նորք–Մարաշ սրտաբանական բժշկական կենտրոնում է։

Քիչ առաջ նրան այցելել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

«Վագիֆ Խաչատրյանն արդեն ԲԿ-ում է, առաջինն իրեն եմ այցելում, մյուսների մոտ առողջական վիճակը բավարար է: Կհասկանանք` ինչի անհրաժեշտություն ունի, կգնահատվի առողջական վիճակը։ Ուրախ և երջանիկ ենք, որ մեր հայրենակիցները Հայաստանում են»,– լրագրողների հետ զրույցում ասաց Ավանեսյանը։