Լրահոս
Քաղաքական
11:42
24.10.22
110

Վաղը մեկնարկում է ԱԺ հերթական նստաշրջանը. այն կարճատև կլինի

Img default alt hy

Վաղը մեկնարկելու է ԱԺ հերթական նստաշրջանը, որի օրակարգը կհաստատվի այսօր՝ ԱԺ խորհրդի նիստի ժամանակ։

«Armlur.am»-ը տեղեկացավ, որ օրակարգում ընդգրկված է ընդամենը 9 հարց, ինչը ենթադրում է, որ այն կարճատև է լինելու և իշխանական խմբակցությունը՝ առանց ընդդիմադիրների, արագ կսպառի օրակարգը։

Արդեն նստաշրջանի երկրորդ օրը՝ չորեքշաբթի, խորհրդարան կգան կառավարության անդամները՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ և կպատասխանեն պատգամավորների հարցերին։