Լրահոս
Քաղաքական
23:58
04.06.22
344

Վաղը «Դիմադրություն» շարժման հանրահավաք և երթ չի լինելու

Img default alt hy

«Դիմադրություն» շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանն հունիսի 4-ին, Ֆրանսիայի հրապարակում անցկացվող հանրահավաքի ժամանակ անդրադարձավ իրենց առաջիկա անելիքներին։

«Վաղը մեզ համար աշխատանքային օր է լինելու։ Պատրաստվելու ենք հաջորդ շաբաթվան։ Հանրահավաք և երթ վաղը նախատեսված չէ։ Այստեղ կլինեն տարբեր թեմաներով քննարկումներ։ Կխոսենք մեր ծրագրերի մասին։ Մենք ևս օրվա տարբեր ժամերին լինելու ենք այս հրապարակում և պլանավորելու ենք մեր ծրագրերը։

Հաջորդ շաբաթ Հայաստան են ժամանելու տարբեր պատվիրակություններ և պետք է հստակեցնենք մեր անելիքները։

Հետքայլ չկա, նահանջ չկա, մինչև վերջ։ Լավ մնացեք, հաստատ լավ է լինելու, պինդ մնացեք»․-նշել է Իշխան Սաղաթելյանը։