Լրահոս
Հասարակական
23:30
20.01.26
3 148

Ջերմաստիճանը կլինի նորմայից 20 աստիճանով ցածր՝ հասնելով նվազագույնը -37-ի․ Լևոն Ազիզյան

Img default alt hy

Վաղուց նման բան չէր եղել։ Բացասական ջերմաստիճանային անոմալիան ձգվում է գրեթե 7,000 կիլոմետր։ Այս մասին գրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրեն Լևոն Ազիզյանը։

«Հունվարի 23-ին սառը եղանակը կհաստատվի Ամստերդամից մինչև Չիտա ընկած տարածքում։ Այդ անոմալիայի ձգվածությունը կազմում է մոտավորապես 6,600 կմ։ Սառնամանիքների էպիկենտրոնը կլինի Միջին Ուրալում. հունվարի 23-ի առավոտյան այնտեղ ջերմաստիճանը կլինի նորմայից 20 աստիճանով ցածր՝ հասնելով նվազագույնը -37-ի»,-գրել է նա: