Լրահոս
Հասարակական
21:28
22.10.22
138

Վաղարշապատի բաժնի ՊՊԾ ոստիկանները հայտնաբերել են թմրամիջոց

Img default alt hy

Վաղարշապատի բաժնի պարեկապահակետային ծառայության ոստիկաններն ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ օպերատիվ տեղեկություն էին ստացել, որն իրացրին հոկտեմբերի 18-ին:

Երեկոյան ժամը 9-ի սահմաններում, Էջմիածնի Զվարթնոց թաղամասի կամրջի մոտ նրանք հայտնաբերեցին, ձերբակալեցին ու բաժին տեղափոխեցին մի երիտասարդի: Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվեց փաթեթ` լցված մոտ 28 գրամ մարիխուանայի նմանվող դեղնականաչավուն զանգվածով:

Նշանակվել է փորձաքննություն, հանգամանքները նախաքննությամբ պարզվում են: