Լրահոս
Հասարակական
14:00
30.05.25
156

Թշնամու թիրախում դարձյալ Խոզնավարն է. կրակոցներից բնակելի տուն է վնասվել, խոցվել է եղջերավոր կենդանի

 

Ադրբեջանը նորից կրակ է բացել Սյունիքի Խոզնավար գյուղի ուղղությամբ: Վնասվել է բնակելի տներից մեկի սանհանգույցը, խոցվել է մեկ մանր եղջերավոր կենդանի։ Այս մասին հայտնում է Հայաստանի պաշտպանության նախարարությունը: «Հայլուրի» հետ զրույցում թիրախավորված տան բնակիչն ասել է, որ գնդակը ծակել է սանհանգույցի դուռը: Փամփուշտը գտել են առավոտյան լոգարանից: Հենց նույն բնակչի ոչխարն էլ հայտնվել է ադրբեջանցիների թիրախում: