Լրահոս
Քաղաքական
19:30
09.02.23
75

Տրագիկոմեդիա. «արմատախիլ արված» կոռուպցիան Հայաստանում նորից ծիլեր է տալիս

Նիկոլ Փաշինյանը, որ 2018-ի իշխանափոխությունից մոտ մեկ տարի անց արդեն հայտարարում էր, թե իր թիմը արմատախիլ է արել համակարգային կոռուպցիան, այսօր գործադիրի նիստը սկսել է բացահայտումով՝ կառավարման տարբեր օղակներում կոռուպցիա կա:

«Transparency International» հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավարը զեկուցել է, որ կոռուպցիայի կանխարգելման առումով Հայաստանը նահանջ է գրանցել:

Ըստ Վարուժան Հոկտանյանի՝ սա անհանգստացնող ահազանգ է, քանի որ 3 միավոր նահանջը քիչ չէ: