Լրահոս
Տարածաշրջան
12:40
08.02.26
298

Թույլերի պաշտպանությա՞ն, թե՞ ուժեղների իշխանությունը արդարացնելու համար են միջազգային կազմակերպությունները. Իրանի ԱԳ նախարար

Img default alt hy

Իրանի արտգործնախարար Սեյեդ Աբբաս Արաղչին, ուրբաթ մեկնել է Կատար, մասնակցելու Դոհայում փետրվարի 7-9 կայացող «Ալ-Ջազիրա» 17-րդ ֆորումին։

Աբբաս Արաղչին, խոսելով պաղեստինյան ճգնաժամի մասին, հայտարարել է․ «Պաղեստինը արդարադատության որոշիչ հարց է Արևմտյան Ասիայում և դրանից դուրս։ Պաղեստինը մեր տարածաշրջանի ռազմավարական և բարոյան կողմնացույցն է։ Սա փորձություն է այն բանի, արդյո՞ք միջազգային իրավունքն իմաստ ունի, արդյո՞ք մարդու իրավունքները համընդհանուր արժեք ունեն, արդյո՞ք համաշխարհային կազմակերպությունները գոյություն ունեն թույլերի պաշտպանության, թե՞ բացառապես ուժեղների իշխանությունը արդարացնելու համար»։ 

Վերջինիս խոսքերով Պաղեստինի խնդիրը պարզապես մարդասիրական հարց չէ, դա ռազմավարական հարց է և միայն Գազայի ու Արևմտյան ափի մասին չէ, այլ նաև տարածաշրջանի ապագայի և աշխարհը իշխող կարգերի մասին։ 

Նա նշել է, որ այս թեմայի վերաբերյալ մտահոգություն հայտնելը բավարար չէ և հայտարարել, որ միջազգային հանրությունը պետք է պահպանի իրավական մեխանիզմները, անհետևանք չթողնի խախտումները՝ կոչ անելով համապարփակ և նպատակային (թիրախային) պատժամիջոցներ կիրառել Իսրայելի դեմ, այդ թվում՝ սպառազինության անհապաղ էմբարգո, հետախուզության և ռազմական համագործակցության կասեցում, սահմանափակումներ պաշտոնյաների նկատմամբ  և առևտրի արգելք։ 

Ըստ նախարարի խոսքերի՝ միջազգային հանրությունը պետք է ընդգծի օկուպացիայի դադարեցումը, վերադարձի իրավունքը, միջազգային իրավունքին համապատասխան վնասի փոխհատուցումը  և Երուսաղեմ մայրաքաղաքով անկախ և միացյալ պաղեստինյան պետության ստեղծումը։ 

Ելույթի վերջում նախարարը հայտարարել է․ «Ոչ մի տարածաշրջան կայուն չի մնա՝ թույլ տալով օրենքից դուրս մեկ խաղացողի գործողություն, անձեռնամխելիության դոկտրինը խաղաղություն չի բերում, այլ հանգեցնում է ավելի լայն հակամարտության»։
 
Նախարար Արաղչին նշել է, որ իսլամական աշխարհը, արաբական աշխարհն ու հարավային երկրները պետք է ստեղծեն դիվանագիտական միասնական ճակատ, և եթե աշխարհն ուզում է խաղաղություն, ապա պետք է դադարեցնի ագրեսիայի խրախուսումը։

«Պաղեստինը պարզապես համերաշխության իղձ չէ, այն նաև տարածաշրջանային անվտանգության անհրաժեշտ հիմնաքար է,- ամփոփել է Արաղչին։