Լրահոս
Տարածաշրջան
13:34
09.02.23
73

Թուրքիայում զոհերի թիվը հասնում է 13 հազարի. Ադանայի ու մարաշի բնակչությանը տարհանում են

Թուրքիայում ավերիչ երկրաշարժի զոհերի թիվը հասել է 12873-ի, վիրավոր է ավելի քան 63 հազար մարդ. հայտնում է այդ երկրի արտակարգ իրավիճակների նախարարությունը: Աղետից 3 օր անց էլ Թուրքիայում չեն դադարում հետցնցումները:

Ըստ թուրքական որոշ աղբյուրների՝ Ադանայից և Մարաշից տարհանում են բնակչությանը: Պատճառն այն է, որ խարխլված հիմքերով շենքերում նոր փլուզումներ են լինում հետցնցումների հետևանքով: