Լրահոս
Տնտեսական
15:40
21.10.22
91

Թուրքիայում հայտարարել են անհրաժեշտության դեպքում ՌԴ-ից նավթ գնելու և փոխադրելու պատրաստակամության մասին

Img default alt hy

Թուրքիան անհրաժեշտության դեպքում կարող Է Ռուսաստանից նավթ գնել և փոխադրել առանց արևմտյան ֆինանսավորման կամ ապահովագրման անհրաժեշտության: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է Թուրքիայի գանձատան և ֆինանսների նախարար Նուրեդդին Նեբատին՝ The Wall Street Journal թերթին տված հարցազրույցում:

«Մենք պետք Է անհրաժեշտ միջոցներ ձեռնարկենք մեր կարիքները բավարարելու համար, ինչպես նաև անհրաժեշտ ամեն բան անել մեր երկրի շահերը պաշտպանելու համար: Թուրքիան կարող Է անհրաժեշտության դեպքում ռուսաստանյան նավթ գնել և փոխադրել առանց արևմտյան ֆինանսավորման կամ ապահովագրման անհրաժեշտության: ՈրևԷ պատժամիջոցի դեպքում Թուրքիան բոլոր հնարավորություններն ունի մշակելու գործիքակազմ, որպեսզի հարմարվի նոր իրադրությանը՝ չխախտելով ոչ մի պատժամիջոց»,-Cumhuriyet թերթը հոկտեմբերի 21-ին հատվածներ Է մեջբերում հարցազրույցից, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: