Լրահոս
Տարածաշրջան
19:50
09.02.23
423

Թուրքիայում հայ փրկարարները փլատակներից դիեր են դուրս բերում․ Փայլանը տեսանյութ է հրապարակել

Img default alt hy

Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր Գարո Փայլանը տեսանյութ է հրապարակել՝ ներկայացնելով Թուրքիայի Ադըյաման քաղաքում Հայաստանի փրկարարական ջոկատի աշխատանքը:

Twitter-ի իր միկրոբլոգում հրապարակած տեսանյութերից մեկում Փայլանը ցույց է տվել թե ինչպես են հայ փրկարարները դի դուրս բերում փլատակներից և հանձնում սգացող հարազատներին։

Փայլանը հայտնում է, որ Հայաստանից ժամանած և Ադիյաման քաղաքում աշխատող փրկարարական ջոկատը փլատակներից առայժմ դուրս են բերում անշնչացած մարմիններ և, ցավոք, վիրավորներ դեռ չեն հանդիպում։