Լրահոս
Տարածաշրջան
15:50
08.02.23
179

Թուրքիայում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 8574-ի

Img default alt hy

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ճեպազրույցում հայտնել է, որ երկրաշարժի հետևանքով զոհվել է ավելի քան 8,5 հազար մարդ, վիրավորների թիվը գրեթե հասել է 50 հազարի։

«Վերջին տվյալներով՝ զոհվել է 8 574, վիրավորվել՝ 49 133 մարդ», - ասել է նա։

Էրդողանի խոսքով՝ տուժած նահանգներում փլուզվել է 6444 շենք։