Լրահոս
Միջազգային
16:37
07.06.22
243

Թուրքիայի պաշտպանության նախարարը հեռախոսազրույց է ունեցել լատվիացի պաշտոնակցի հետ

Img default alt hy

Թուրքիայի պաշտպանության նախարար, կոչումով բանակի գեներալ Հուլուսի Աքարը հեռախոսազրույց է ունեցել Լատվիայի պաշտպանության նախարար Արտիս Պաբրիկսի հետ։

Ermenihaber-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության համաձայն՝ երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները մտքեր են փոխանակել երկկողմ հարաբերությունների շուրջ, քննարկել տարածաշրջանային պաշտպանությանն ու անվտանգությանը վերաբերող հարցեր։

Ի թիվս այլ հարցերի՝ կողմերը քննարկել են նաև ՆԱՏՕ-ին առնչվող թեմաներ։