Լրահոս
Հայաստան
18:20
19.01.22
217

Թուրքիայի հետ երկխոսության գործընթացում Ռուբեն Ռուբինյանը հաշվետու է ինձ, բայց պատասխանատվությունը կրում եմ անձամբ ես. ՀՀ վարչապետ

Img default alt hy

Հայաստան-Թուրքիա երկխոսության գործընթացում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանին նշանակելու մասին որոշումը կայացրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ռուբեն Ռուբինյանին այդ կարգավիճակով օժտելու որոշումը ես եմ կայացրել, կայացրել եմ քաղաքական նպատակահարմարությունից ելնելով: Ռուբեն Ռուբինյանը հաշվետու է ինձ, ՀՀ անվտանգության խորհրդին ու հայ ժողովրդին», - Ազգային ժողովում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը հետաքրքրվեց` կա՞ որևէ փաստաթուղթ:

«Ինչպես մեր դառը եռամյա կյանքը ցույց տվեց, Աստված մի արասցե, վաղը Ռուբինյանն այդ բանակցություններում վտանգավոր որևէ համաձայնություն կայացրեց, կներեք, ինքնագլուխ կայացրեց, հետո հասարակությունն ընդվզեց, նույնիսկ քաղաքական մեծամասնությունն ընդվզեց, Նիկոլ Փաշինյանի ստորագրությամբ որևէ թուղթ չկա: 

Մի անգամ տեսել ենք, որ Նիկոլ Փաշինյանն ասում է` «ես թիվ մեկ պատասխանատուն եմ, բայց թիվ մեկ մեղավո՞րն եմ»: Միակ մեղավորը մնում է Ալեն Սիմոնյանը»,- ասաց պատգամավորը: