Լրահոս
Տարածաշրջան
09:45
27.04.23
113

Թուրքիայի ցամաքային ուժերում փորձարկվում են թուրքական արտադրության նոր տանկերը

Img default alt hy

Ապրիլի 24-ին Թուրքիայի հյուսիս-արևմուտքում գտնվող Սաքարիայի Արիֆիե նահանգում նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մասնակցել է թեստավորման նպատակով 2 միավոր նոր «Altay» տանկերը  ցամաքային զինուժին հանձնելու միջոցառմանը:

Ermenihaber.am-ի փոխանցմամբ՝ ըստ էրդողանի՝ «Altay» տանկն ավելի կարողունակ է, քան 3-րդ սերնդի տանկերը, ինչպես նաև ստեղծված է ժամանակակից մարտական գործողությունների պայմաններին համապատասխան:

Միջոցառման ընթացքում Թուրքիայի նախագահը նշել է, որ ռազմական արդյունաբերության ծրագրերի ընդհանուր բյուջեն հասնում է 75 մլրդ դոլարի:

«Altay» տանկերը սերիական արտադրության կդրվեն թեստավորման փուլերը բարեհաջող անցնելուց հետո: