Լրահոս
Միջազգային
17:15
24.10.22
108

Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարը քննարկել է Ուկրաինայում տիրող իրավիճակը

Img default alt hy

Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հեռախոսազրույցներ է ունեցել Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովի և Պենտագոնի ղեկավար Բեն Ուոլեսի հետ։

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, նշվում է Թուրքիայի պաշտպանական գերատեսչության թվիթերյան միկրոբլոկում:

«Ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հեռախոսազրույցներ է անցկացրել Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսի Ռեզնիկովի և Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլեսի հետ։ Զրույցների ընթացքում մտքերի և տեղեկատվության փոխանակում է տեղի ունեցել Ուկրաինայի շուրջ վերջին զարգացումների վերաբերյալ։