Լրահոս
Միջազգային
17:19
18.02.22
583

Թուրքիան սպառնում է պատերազմով․ Հունաստանի ԱԳ ղեկավարը մտահոգված է

Img default alt hy

Թուրքիան շարունակում է որոշ վիճելի կղզիների հավակնել և հիմա մարտական պատրաստականություն մեջ է։ Պատերազմի վտանգ կա։

SputnikԱրմենիա-ի փոխանցմամբ, նման հայտարարություն է արել Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Դենդիասը Մոսկվայում ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններից հետո կայացած ճեպազրույցի ժամանակ։

Հույն նախարարը Թուրքիային մեղադրել է ագրեսիվ և ապակայունացնող վարքագիծը շարունակելու մեջ։

«Միգուցե Թուրքիան օգտվում է այն հանգամանքից, որ բոլորի ուշադրությունն այլ երկրի վրա է, և առաջ է քաշում Հունաստանի ինքնիշխանության ուղղված անիրատեսական ու անօրինական պահանջները»,- ասել է Հունաստանի արտգործնախարարը։

Միաժամանակ Դենդիասն ընդգծել է, որ Հունաստանն անշեղորեն պահպանելու է իր վարած քաղաքականությանը և հանդես է գալու միջազգային իրավունքի վրա հիմնված կառուցողական երկխոսության օգտին։