Լրահոս
Արցախ
14:23
21.10.22
179

Թուրքիան Շուշիում գլխավոր հյուպատոսություն է բացում. Էրդողան

Img default alt hy

Թուրքիան Արցախի՝ 44-օրյա պատերազմի հետևանքով օկուպացված Շուշի քաղաքում գլխավոր հյուպատոսություն է բացում:

«Tert.am»-ի փոխանցմամբ՝ «Anadolu» գործակալությունը հայտնում է, որ այս մասին Ադրբեջանից վերադառնալուն ճանապարհին լրագրողներին ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

Հիշեցնենք, որ օրերս Թուրքիայի և Ադրբեջանի նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Իլհամ Ալիևը Արցախի օկուպացված տարածքում կարմիր ժապավեն են կտրել՝ նշելով Կովսականի (Զանգելան) միջազգային օդանավակայանի բացումը: