Լրահոս
Միջազգային
22:45
06.04.23
176

Թուրքիան փակել է իր օդային տարածքը Իրաքյան Քուրդիստանի Սուլեյմանիե քաղաք մեկնող ինքնաթիռների համար

Img default alt hy

Թուրքիայի օդային տարածքը ապրիլի 3-ից սկսած փակվել է այն ինքնաթիռների համար, որոնք նախատեսում են վայրէջք կատարել Իրաքյան Քուրդիստանում գտնվող Սուլեյմանիեի միջազգային օդանավակայան։

Ermenihaber.am-ի փոխանցմամբ՝ արտաքին գործերի նախարարության խոսնակ Թանջու Բիլգիչը հայտարարել է, որ նշված որոշումն ընդունվել է հաշվի առնելով Սուլեյմանիեում «‎Քուրդիստանի բանվորական կուսակցության»(PKK) գործունեության ակտիվացումը, որի արդյունքում թռիչքների անվտանգությունը հայտնվել է սպառնալիքի տակ։

Որոշումը նախնական փուլում ուժի մեջ կլինի մինչև 2023 թվականի հուլիսի 3-ը, որից հետո ըստ իրավիճակի կարող է փոփոխության ենթարկվել կամ շարունակել մնալ ուժի մեջ։