Լրահոս
Հասարակական
11:59
20.07.26
93

Մեքենան բախվել է կամրջի բետոնե արգելապատնեշին և կողաշրջվել․ վարորդի կինն ու 2 անչափահաս երեխաները տեղափոխվել են հիվանդանոց

Img default alt hy

Երեկ՝ հուլիսի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 12։50-ի սահմաններում Երևան-Գյումրի-Բավրա ավտոճանապարհի 87-րդ կմ հատվածում Երևանի բնակիչ 40-ամյա Արմեն Փ․-ն իր վարած «Mercedes CLA» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել կամրջի բետոնե արգելապատնեշին և կողաշրջվել։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով ուղևորներ՝ Երևանի բնակիչներ 37-ամյա Կարմեն Ս․-ն, 13-ամյա Ս․ Փ․-ն, 7-ամյա Ի․ Փ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Գյումրի» բժշկական կենտրոն։

Վիրավորները վարորդի կինն ու երեխաներն են։