Լրահոս
Միջազգային
22:13
18.07.26
234

Խամենեին կասկածի տակ է դրել Իրանի հետ հուշագրի տակ Թրամփի ստորագրության արժեքը

Img default alt hy

Իրանի Իսլամական Հանրապետության գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին հայտարարել է, որ ԱՄՆ-ի կողմից Իրանի հետ հուշագրի խախտման փաստը վկայում է ամերիկացի նախագահի ստորագրության անվստահելիության մասին։

«ԱՄՆ-ի կողմից Իրանի և ԱՄՆ-ի նախագահների միջև ստորագրված փոխըմբռնման հուշագրի պայմանավորվածությունների հերթական խախտումը բոլորին ևս մեկ անգամ ապացուցեց, թե որքան անարժեք և անվավեր է ամերիկացի նախագահի ստորագրությունը, ինչպես նաև հաստատեց, որ ահաբեկումը, բռնակալությունն ու բարբարոսությունը ամերիկյան գաղափարախոսության և քաղաքականության անբաժանելի մասն են»,- գրել է Խամենեին իր ուղերձում, որը հրապարակվել է իրանցի առաջնորդի Telegram-ալիքում։

Ըստ իրանցի առաջնորդի՝ Իրանը և «դիմադրության առանցքը» (Իրանի դաշնակիցները ԱՄՆ-ի և Իսրայելի դեմ դիմակայության մեջ) «անմոռանալի դաս» են պատրաստել Վաշինգտոնի համար, որը ձգտում է պատերազմ հրահրել Թեհրանի դեմ և դրա համար ավելի մեծ կորուստներ է կրելու։

Հունիսի 18-ի գիշերը Թեհրանը և Վաշինգտոնը ստորագրել էին հուշագիր, որը ենթադրում էր փետրվարի 28-ին սկսված հակամարտության ավարտը։ Սակայն հուլիսի 8-ից ամերիկյան զինվորականները Իրանի ուղղությամբ մի շարք հարվածներ են հասցրել։ ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը պնդում էր, որ դա արվել է իբր ի պատասխան Հորմուզի նեղուցը հատող առևտրային նավերի նկատմամբ Իրանի գործողությունների։

Իրանական զինվորականները պատասխանել են Մերձավոր Արևելքի մի շարք երկրներում ԱՄՆ ռազմակայաններին հասցված հարվածներով։ Թեհրանը նաև Վաշինգտոնին մեղադրել է ռազմական գործողությունների դադարեցման մասին հուշագիրը խախտելու մեջ։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հուլիսի 9-ին հայտարարել էր, որ հրադադարն այլևս չի գործում։