Լրահոս
Հասարակական
13:45
20.07.26
1 344

Ո՞վ է Մուրացան փողոցում 30-ից ավելի կրակոցների գործով ձերբակալվածը․ ի՞նչ կապ ունի 15-ամյա տղան․ Armlur

Img default alt hy

Armlur.am-ին հայտնի է դարձել Էրեբունիում կրակոցների գործով ձերբակալվածի ինքնությունը։ Վերջինս Արմեն Օհանյանն է:

Ավելին, կայքին հայտնի դարձավ , որ կրակոցների հետեւանքով վիրավորված 15-ամյա Գ. Մարգարյանը ևս միջադեպի հետ կապ ունի եւ նրա վիրավորումը պատահականության հետեւանքով չէ:

Հուլիսի 18-ին հայտնել էինք, որ կրակոցներ են հնչել Էրեբունի վարչական շրջանում։ Տեղեկությունների համաձայն Երևանում հնչած 30-ից ավելի կրակոցների և մեկ անձի սպանության դեպքի վայրում ուշագրավ իրավիճակ էր եղել։ Սակրավորների խումբ էր շտապել դեպքի վայր, քանի որ դեպքի վայրում հայտնաբերվել էր նռնակ, որը ,բարեբախտաբար, չէր պայթել։

Shamshyan.com-ը հայտնել էր, որ հուլիսի 18-ին, մարտաֆիլմ հիշեցնող կրակոցներ էին տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում և նույն գլխավոր վարչության Երևանի քրեական վարչությունում միաժամանակ օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Մուրացան 109 հասցեում միջադեպ է տեղի ունեցել, որի ժամանակ հնչել են կրակոցներ և կա զոհ։

Դեպքի մասին պաշտոնական հաղորդագրություն տարածեց Քննչական կոմիտեն հայտնելով, որ սպանության, սպանության փորձի, հրազենի ապօրինի շրջանառության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում 1 անձ ձերբակալվել է:

Ավելին՝ սկզբնաղբյուրում։