Լրահոս
Արտաքին քաղաքականություն
15:18
06.05.23
138

Թուրքիան օդը փակել է նաև Փաշինյանի համար և պատժի այլ միջոցներ էլ է ձեռնարկելու

Արձանի տեղադրման պատճառով՝ Երևանի վրա Անկարայի ճնշումը ավելի է մեծանում: Թուրքիայի արտգործնախարարը սպառնացել է, որ Թուրքիան չի բավարարվի միայն օդային տարածքի փակումով, այլ միջոցներ նույնպես կձեռնարկի, եթե չապամոնտաժվի «Նեմեսիսի» հուշակոթողը։ Ի դեպ, Չավուշօղլուն երեկ հայտնել է, որ օդային սահմանը փակ է նաև Նիկոլ Փաշինյանի օդանավի համար։